Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը ցտեսություն ասաց` լսելով «Մաքսային միություն» արտահայտությունը. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2013 19:55

Այսօր լրագրողները Գյումրի ժամանած ԲՀԿ առաջնորդից հետաքրքրվեցին, թե ո՞րն է այս սառնամանիքին  իր այցի նպատակը, որը  պարոն Ծառուկյանը պարզաբանեց հետևյալ կերպ. «Գյումրին այսօր համարվել է մշակութային մայրաքաղաք, և քանի որ մենք ծրագրեր ունեինք պարոն Բալասանյանի հետ, քանի որ ինքը նոր քաղաքապետ է, մենք`որպես ասենք իր թիմակից, իր կողքը կանգնած աջակցում ենք: Գիտեք, որ մեր առաջին քայլը հենց պարոն Բալասանյանը ընտրվեց քաղաքապետ, տրակտորներ, աղբահանության մեքենաներ նվիրելն է: Եվ հետագա ծրագրեր արեցինք` եկեղեցու բարեկարգման համար, որը դիմել էր մեզ, գումարները բարեգործական հիմնադրամից տրամադրել էինք: Այսօր եկել էինք տեսնելու մեր կատարած գործերը, եկեղեցի մտանք , արվել էր  բարձր մակարդակով և իրենք իրենց շնորհակալությունը հայտնեցին, եկանք դպրոցը տեսնելու (խոսքը օլիմպական հերթափոխի պետական քոլեջի մասին, որը նույնպես վերանորոգվում է Ծառուկյանի անձնական միջոցներով-Ն.Ա.)»:

Նա շեշտեց, որ եկել է հանդիպելու գյումրեցի ժողովրդի հետ, ընդ որում եկել է ոչ թե դատարկ խոսքեր ասելու, այլ «Մեր խոսքը գործ է» կարգախոսի շրջանակներում: «Կարողանում ենք միշտ մեզնից փայաբաժին հանել, մեզ նեղություն տալ, կարողանանք օգտակար լինել, եթե Աստված հնարավորություն է  տվել մարդուն, մարդը պետք է կարողանա լավ գործ կատարել իր երկրի, իր ժողովրի համար»,- ոգևորված ասաց ԲՀԿ առաջնորդը:

Երբ լրագրողները անցան քաղաքական թեմաների, հարցրեցին, թե ի՞նչ կասի Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու մասին, ԲՀԿ առաջնորդը ձեռքը թափ տվեց, հեռացավ՝ բացականչելով. «Աաաաաաաա, գնացի ցտեսություն, ցտեսություն, ցտեսություն…»:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031