Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Դեկտեմբեր 30,2013 15:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք ամենաանկեղծ ցավակցությունը՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Հրեշավոր դաժանության և ցինիկ բնույթի այդ բռնության  գործողությունները, որոնք կատարվել են Ամանորյա տոների նախօրեին, առաջացրել են մեր քաղաքացիների ցասումն ու զայրույթը:

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ենք հայտնում մեր լիակատար համերաշխությունը:

Մենք սգում ենք Ռուսաստանի մեր եղբայրական ժողովրդի հետ և կիսում բոլոր զոհերի հարազատների ու մերձավորների ցավն ու վիշտը»,-ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031