Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքի կառավարությունը ի վիճակի է հաղթել զինյալներին. Ջոն Քերի

Հունվար 05,2014 14:48 Share

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրաքի իշխանություններին կօգնի պայքարել «Ալ Քաիդայի» հետ կապեր ունեցող զինյալների դեմ,  որոնք իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Էլ-Ֆելուջա քաղաքը՝ երկրի արևմուտքում: Սա արվելու է առանց ռազմական միջամտության: Հաղորդում է  Ria.ru-ն վկայակոչելով «Ասոշիեյթիդ Պրես» լրատվական գործակալությունը:

Իրաքի եւ Լեվանտայի իսլամական հանրապետությունների զինյալները գրավել են արեւելքի քաղաքները, այդ թվում, ինչպես նշվեց Էլ- Ֆելուջայի կեսը, զինյալները նաեւ գրավել են Էր-Ռամադի քաղաքի կեսը:

Պետքարտուղար Ջոն Քերիի խոսքով՝ Իրաք ԱՄՆ-ի զորքերի վերադարձ չի ծրագրվում:

ԱՄՆ-ի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Իրաքի կառավարությունը՝ վարչապետ Նուրի Մալիքիի գլխավորությամբ, ի վիճակի է հաղթել զինյալներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել