Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնում

Հունվար 21,2014 15:14

Հունվարի 20-ին Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնում տեղի ունեցավ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո: Այն կազմակերպվել էր Շվեդիայի հայկական ասոցիացիա­ների միության, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության շվեդական կոմի­տեի, Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնի, Շվեդական լրագրողական ասոցիացիայի և Շվեդական «ՓԷՆ» ակումբի «Գրողների միջազգային կազմակերպության շվեդական կենտրոնի» կողմից:

Երեկոյին մասնակցեցին և ելույթներով հանդես եկան նաև Շվեդիայի խորհրդա­րանի  պատգամավորներ, Շվեդական լրագրողական ասոցիացիայի և Շվեդական «ՓԷՆ» ակումբի ղեկավարներ:

Երեկոյի պատվավոր հյուրն էր թուրք անվանի մտավորական, իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն, ով ներկայումս ապաստան է գտել Շվեդիայում:

Artak Apitonyan

Իր ելույթի խոսքում Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, մասնավորապես, ասաց. «Հրանտ Դինքի անունը ջերմ զգացմունքներ է արթնացնում իր ընկերների և հետևորդների սրտերում, մարդկանց սրտերում, ովքեր պայքարում են ազատության և հավասարության համար և ընդդեմ խտրականության և անհանդուրժողականության, սովորական մարդկանց սրտերում, ովքեր չեն կարող ապրել առանց մարդկային արիության և հեռատեսության փայլուն օրինակների: Ես հպարտ եմ Դինքի և Զարաքոլուի նման արի մարդկանց ժամանակակիցը լինելու համար. մարդկանց, ովքեր կառուցել և շարունակում են կառուցել կամուրջ, որով դեռ ցավոք քչերն են համարձակվում անցնել: Սակայն դա է ապագայի կամուրջը, ուր արդարության և հաշտեցման ճանապարհին կհանդիպեն երկու ժողովուրդները: Երեկ Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակը ոգեկոչող և արդարություն պահանջող տասնյակ հազարավոր մարդկանց հավաքը հույս է ներշնչում, որ այդ մարդկանց ու նրանց սատարողների ձայնն ու հաստատակամությունը մի օր արդարություն կվերահաստատեն` հանուն մեր ազգերի և ամբողջ տարածաշրջանի խաղաղ և ներդաշնակ ապագայի»:

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031