Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թող կենդանի Ավոյին բերեն, որ հաշտվենք. Էմիլ Բուդաղյանը՝ Սուրեն Խաչատրյանի հետ հաշտվելու մասին. NEWS.am

Հունվար 28,2014 10:28

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը պետք է դատվի, այնքան ենք պայքարելու մինչեւ ինքը դատվի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դեպքի հետեւանքով զոհված Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը։

«Դատական պրոցեսը գնալու է այնքան, մինչեւ մենք հաղթենք: Այս անգամ ինքը չի մարսի, մեկ է այսօր չլինի, վաղը չլինի, մյուս օրը կլինի: Անպայման պատժվելու է , եթե Հայաստանի իրավական հարթությունում հնարավոր չլինի, դիմելու ենք եվրոպական դատարան»,- ասաց Էմիլ Բուդաղյանը; Հարցին, թե ինչ պարագայում կհաշտվեք Սյունիքի նախկին մարզպետի հետ, Էմիլ Բուդաղյանը պատասխանեց. « Թող կենդանի Ավոյին բերեն, որ հաշտվենք»:

Հարցին, թե վիրավորված չէ արդյոք երկրի նախագահից, իշխանություններից, պետությունից, որ նման քննություն անցկացվեց եւ դեռ հայտնի չէ՝ դատաքննությունը ինչպես կավարտվի, Բուդաղյանների հայրը այսպես պատասխանեց. «Հարցերը շատ են, իմ կողմից պարզ է, որ նեղացվածություն կա, բայց ինչի՞ չեն պատժում, չգիտեմ, չեմ կարող ասել: Պետությունից չի կարելի նեղանալ, նեղանալ անհատ մարդկանցից, բայց ոչ պետությունից, պետությունը մենք ենք, մեր ժողովուրդն է, ես ո՞նց նեղանամ ժողովրդից: Ինձ քաղաքական հարցեր քիչ տվեք, որովհետեւ դա կամա թե ակամա ինձ ոչ ձեռնտու գործունեություն է դառնում»,- ասաց Էմիլ Բուդաղյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031