Այսօր` հունվարի 28-ին, Հայոց բանակի տոնի առթիվ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի եկեղեցական համայնքները քահանաների հետ այցելեցին ՀՀ ԶՈՒ-ի տարբեր զորամասեր:
Սրբազան հոր օրհնությամբ ծրագրի պատասխանատուներ էին նշանակված արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը, Տեր Սերովբե քահանա Պետրոսյանն ու Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը: Նախաձեռնությանը մասնակցում էին բոլոր եկեղեցիների համայնքներն ու քահանաները: Քահանաները զինվորներին ու հրամանատարական կազմին փոխանցեցին Տ. Նավասարդ Սրբազանի շնորհավորանքի ու օրհնության խոսքը, ուր մասնավորապես ասվում է.
«Հայրենիքի անկախությունն ունենալն ամենքիս համար մեծագույն պարգև է և պատիվ, սակայն առավել քան պատվականագույն է անկախ Հայրենիքը պահպանելու, զորացնելու կամքը, նվիրումն ու զոհողությունը:
Ավետարանական մի սքանչելի դրվագ կա, երբ Հիսուս Երուսաղեմի տաճարի առջև կանգնածª դիտում է, թե ինչպես են եբրայեցիները տաճարի մոտ եղող գանձանակի մեջ իրենց ընծաները գցում: Նրանց շարքում մի այրի ու աղքատ կին կար, ով երկու լումա դրեց գանձանակի մեջ: Եվ Հիսուս, դիմելով Իր աշակերտներին, ասաց. «Այդ այրի կինը ավելի տվեց, քան բոլոր մյուսները, որովհետև նա տվեց ինչ որ ուներ ապրուստի համար»: Մյուսներն իրենց ավելորդից տվեցին, իսկ նա՝ ինչ որ ուներ…
Կարդացեք նաև
Դարեր շարունակ ողջ հայության առջև, որպես հավերժորեն բաց մի ընծայարան, դրված է եղել մեր Հայրենին, ուր ամեն ոք անցել է ընծայաբերման իր ճամփան և արժանացել Երկնային անդաստաններին:
Հայոց ոստանի նվիրյալ զինվոր, դու այն միակն ընծայաբերողն ես, ով հայրենիքի պահպանման վեհ գործին ինքն իրեն է զոհաբերում, ով հավատարիմ է իր տված երդմանը, կոչմանն ու առաքելությանը, քանզի՝ «Վարդանի հոգին հրագունդ, անշէջ կը մտնէ ամէն հայու հոգւոյն մէջ»: Մեր քաջ նահատակների ոգով ու արյան կանչով տոգորվածª չես երկնչում անգամ մահվանից, քանզի գիտես, որ կարևորը հոգու անմահությունն է, որ մարմինդ զոհաբերելով՝ հար ու հավիտյան Աստծո ներկայությանն ես արժանանալու:
Աստվածաշունչ Մատյանն ասում է. «Նեղությունները համբերություն են առաջ բերում և համբերությունըª տոկունություն, և տոկունությունըª հույս. և հույսը երբեք ամոթով չի թողնում» (Հռոմ. Ե 4-5): Անսալով երկնառաք պատգամ-հորդորին, աղոթենք, որ ՀՈՒՅՍԸ, որպես անշեջ ճառագայթ, դառնա ձեր վեհ գործի ուղենիշը՝ տոգորված հավատքով, սիրով և ինքնաընծայաբերմամբ: Եվ թող Բարձրյալն Աստծո Սուրբ Աջը պահապան լինի ձեզ, նաև զորակից և մարտակից՝ ձեր սուրբ ու նվիրական առաքելության մեջ: Ամեն»:
Քահանաներն ու հավատացյալները դատարկաձեռն չէին. իրենց հետ զինվորներին անհրաժեշտ պարագաներ ու հոգևոր գրականություն էին տարել»:
Քահանաներն ու համայնքի անդամները դատարկաձեռն չէին գնացել զորամասեր. իրենց հետ տարել էին զինվորներին անհրաժեշտ պարագաներ, հոգևոր գրականություն. գրպանի աղոթագքեր, Նարեկ, հոգևոր ֆիլմերի հավաքածուներ, օրացույցներ, գուլպաներ, արդուկներ, վարսահարդարման գործիքներ և այլն:
Հայոց բանակն ունի հոգևոր հովվություն, որը ամենօրյա իր ծառայությունում հայ զինվորի ու հայ հրամանատարի կողքին է, բայց և յուրաքանչյուր ուշադրություն ավելի ուժեղ ու վստահ է դարձնում հայ զինվորին: Հենց այս մտորումով է, որ Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների համայնքների անդամները նախաձեռնեցին այս այցելությունները:
Նախաձեռնությունը դառնալու է ամենամյա: Մեր բանակը մշտապես լինելու է հայ հավատացյալի ուշադրության կենտրոնում:

Հոգեհանգստի արարողությունից հետո Տ. Պարթևն ընթերցեց Ս. Նավասարդ Սրբազանի ուղերձը, ապա Տեր Պետրոսը, դիմելով հավաքվածներին, շնորհավորեց Հայոց բանակի տոնի առթիվ`ի մասնավորի ասելով.
«Թեև տոն է, բայց մենք եկել ենք այցելելու իրենց արյան գնով մեզ խաղաղություն պարգևած հայ զինվորների շիրիմներին: Այս տոնն առանց նրանց տոն չէ, առանց նրանց կենդանի ներկայությունը զգալով մենք ուժեղ Հայրենիք ունենալ չենք կարող: Եվ պետք է հիշեք, որ այս պայքարում հոգևորականների դասը ևս անմասն չի եղել: Ես ուզում եմ այսօր հատուկ հիշատակել Տ. Վահան աբեղա Դավթյանին, որ կռվի հենց առաջին օրերին նահատակվեց թշնամու դավադիր գնդակից: Նա թաղված է Ս. Գայանե վանքի բակում` Խենթի կողքին: Պետք է ասեմ, որ նրա պես խենթ էր, լցված հայրենասիրությամբ ու անձնազոհությամբ: Մենք մեր խոնարհումն ու շնորհակալությունն ենք բերում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով մեզ հաղթանակ պարգևեցին: Ու խնդրում ենք Աստծուն, որ այլևս զոհեր տալու կարիք չունենանք, որ հայ ազգը և համայն մարդկությունը խաղաղ ու սիրով ապրի: Ցավոք այս օրերին մենք սգում ենք նաև Արմեն Հովհաննիսյանի կորուստը: Թող Աստված նրան Իր աջակողմյան դասում արժանի դարձնի»:
Ապա երիտասարդներն իրենց խոնարհումը բերեցին հանուն հայրենիքի զոհված զինվորների շիրիմներին` ծաղիկներ դնելով ու աղոթք մրմնջալով:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան



















































Տղեդ քո համեմատ վատ տղա չի, ողորմի նրա մորը: