Լրահոս
Օրվա լրահոսը

Պահեստազորի գնդապետ Աշոտ Զաքարյանը՝ բանակի արատների մասին

Փետրվար 01,2014 15:30

«Պետք է արմատախիլ անել հովանավորչությունը, որը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչը պարարտ հող է այս կամ այն հանցագործության համար: Բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, գեներալներ պիտի կողմնորոշվեն՝ իրենք ծառայո՞ւմ են, թե՞ բիզնեսով են զբաղվում: Հաճախ նրանք չեն տարանջատում սեփական բիզնեսը ծառայությունից, նույնիսկ ծառայությունը օգտագործում են անձնական բիզնեսի ծաղկման ու զարգացման համար: Մի շարք հրամանատարներ՝ սկսած կրտսեր անձնակազմից, վերջացրած որոշ զորամիավորումների հրամանատարներով, կամ իրենց տեղում չեն, չգիտեն ինչ անել, կամ գիտեն, պարզապես իրենց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման հարցում ցուցաբերում են հանցավոր անտարբերություն: Ցանկացած դեպքում՝ լինի կարգապահական խախտում կամ հանցագործություն, անկախ զբաղեցրած դիրքից, ուսադիրների աստղերի տրամաչափից, քավոր-սանիկական կամ այլ բարեկամական կապերից, եթե ունի աննշան մեղքի բաժին, պետք է օրենքի սահմաններում ենթարկվի խիստ պատասխանատվության: Բավարար պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ չեն տարվում՝ դաստիարակչական, հանցագործությունների կանխման, նախականխման ուղղությամբ»,- բանակում տիրող թերությունները ներկայացրեց պահեստազորի գնդապետ Աշոտ Զաքարյանը:

Նրա հետ հարցազրույցը

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728