Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր ճակատագրով, սակայն անսահման լավատեսությամբ համակված անօթևան 76-ամյա կնոջ ապրելակերպի մասին . «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Փետրվար 07,2014 10:59

Գյումրիում խստաշունչ ձմեռ է, և վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում մի կերպ պատսպարված անօթևան հարյուրավոր ընտանիքների հիմնական վառելիքը քանդված տնակներից մնացած շինաղբի մնացորդներն են, հնամաշ կոշիկներն ու թղթի թափոնները:

Առավել ծանր է անաշխատունակ և տարեց մարդկանց վիճակը: Տնակային ավանների բնակիչներից շատերի համար անգամ վառելափայտ ձեռք բերելը դարձել է դժվար իրականանալի երազանք: Սակայն երբեմն «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավանների բնակիչների շրջանում հանդիպում են այնպիսի մարդկանց, որոնք անկախ ծանր պայմաններից, հաճելիորեն զարմացնում են իրենց լավատեսությամբ:

Ներկայացվող տեսանյութը նման մի մարդու՝ Գյումրու տնակային ավաններից մեկի բնակիչ, 76-ամյա Էմմա Ղազարյանի ապրելակերպի մասին է: Նա ապրում է իր անկողնային հիվանդ որդու հետ, ձեռագործի հմուտ վարպետ է, ինչը և նրա հիմնական զբաղմունքն է:

«Շիրակ կենտրոն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728