Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի շախմատիստները չեն ժամանում Երեւան

Փետրվար 10,2014 16:23

Մարտի 3-14-ը Երեւանում կայանալիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցելու ցանկություն հայտնած շախմատիստներն արդեն իրենց ազգային ֆեդերացիաների միջոցով ներկայացրել են հայտերը:

Ինչպես երեւում է, Ադրբեջանում որոշել են, որ իրենց շախմատիստները չպետք է ժամանեն Երեւան: «Chess-results.com»-ը հրապարակել է երկրների եւ շախմատիստների ցուցակը, որտեղ հարեւան երկրի անունը բացակայում է:

Ըստ աղբյուրի հրապարակած պաշտոնական ցուցակների, Երեւանում հանդես են գալու 26 երկրների 210 շախմատիստներ, որոնցից 129-ը գրոսմայստերի կոչում է կրում: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու է 37 շախմատիստ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728