Լրահոս
Օրվա լրահոսը

Հանվում է հասարակական կազմակերպությունների համար «միություն» բառը օգտագործելու սահմանափակումը

Փետրվար 21,2014 17:40 Share

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը նշեց, որ հաշվի է առել հանձնաժողովի առաջարկները եւ ներկայացրել է լրամշակված տարբերակ: Պարոն Դավթյանն ասաց, որ գործող օրենքով հասարակական կազմակերպությունները կորցրել են «միություն» անվանումը կրելու իրավունքը: Օրենսդրական նախաձեռնությամբ հանվում է «միություն» բառը օգտագործելու սահմանափակումը: Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամից ոչ պակաս:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկու տարվա պարբերականությունը փոխարինել 4 տարով: Նշվեց, որ «ոչ պակաս» հասկացությունը չի սահմանափակում կանոնադրությամբ առավել կարճ ժամկետ սահմանելու հնարավորությունը: Հերթական ժողովի անցկացման պարբերականության փոփոխությունը առաջացնում է ընթացքի արձանագրման փաստաթղթերի պահպանման ժամկետի վերանայում, ուստի առաջարկվում է 3 տարին փոխել 5 տարով:

Օրենքի նախագիծը արժանացել էր կառավարության հավանությանը:

Օրինագծի վերաբերյալ հարակից զեկույցում դրական կարծիք արտահայտեց նաեւ Էլինար Վարդանյանը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական նախաձեռնությունը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

ԱԺ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728