Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող էդ ջրի որակը, ճնշումը կարգավորեն, հետո թանկացնեն» (Տեսանյութ)

Մարտ 03,2014 18:03

Փետրվարի 28-ին «Երեւան ջուր» ընկերությունը հայտ ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ջրի սակագինը 8 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Քաղաքում անցկացրած հարցումներից պարզ դարձավ, որ Երեւանում բնակվող քաղաքացիներն ընկերության այդ քայլին չէին սպասում: Նրանց հայտնի էր միայն այն, որ «Երեւան ջուրը» պետք է ջրի սակագինը իջեցնելու մասին հայտ ներկայացներ: Հարցվածներից շատերն էլ ընդհանրապես դժգոհ էին ջրի սպասարկման որակից:

Նոր Արեշում ապրող մի բնակիչ էլ նշեց, որ իրենց թաղամաս ջուրը լավ չի մատակարարվում. «Թող էդ ջրի որակը, ճնշումը կարգավորեն, հետո նոր` թանկացնեն: Ընդհանրապես ճնշում չկա ջրի մեջ: Հազիվ ճլճլալով գալիս ա»:

Գերակշռում էր այն տեսակետը, որ պետությունը քաղաքացիների համար կանխամտածված ստեղծում է այնպիսի պայմաններ, որ իրենք լքեն երկրի սահմանները:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31