Լրահոս
Օրվա լրահոսը

Reuters. Ռուսաստանը իշխանություններին քննադատող կայքեր է արգելափակել

Մարտ 14,2014 18:31

Ռուսաստանը ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվականների կայքեր է արգելափակել մարտի 13-ին, այդ թվում՝ Սերգեյ Նավալնիի և Գարի Կասպարովի առցանց տարածքները: Հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի դատախազությունը կարգադրել է փակել երկրի իշխանություններին քննադատող Սերգեյ Նավալնիի բլոգի և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի առցանց թերթի մուտքերը, ինչպես նաև երկու այլ կայքերի՝ ej.ru-ի և grani.ru-ի:

Մարտի 12-ին պաշտոնից ազատել էին lenta.ru լրատվականի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոյին:

Ej.ru-ի («Եժեդնվենիյ Ժուրնալ») խմբագիր Ալեքսանդր Ռիկլին այս քայլը «հրեշավոր» է որոկել և համարում է՝ այն «ազատ խոսքի իրավունքին  հասցված ուղիղ հարված է» ու նշել, որ չգիտի, թե ինչու են արգելափակել իրենց կայքը:

Նավալնիի խոսնակ Աննա Վենդուտան Թվիթերի իր էջում գրել է. «Սա լրատվական դաշտը մաքրելու քաղաքական հերթական քայլերից է»:

Այդուհանդերձ, Մոսկվան հերքում է, որ լրատվական դաշտում գրաքննություն է իրականացնում:

Ռոսկոմնադզորից (ՌԴ ԶԼՄ-ների վերահսկման մարմին) հայտնել են, որ Նավալնիի բլոգը խախտում էր նրա տնային կալանքի պայմանները: Մյուս երեք կայքերի արգելափակելը պատճառաբանել է, որ նրանք «անօրինական գործողությունների և սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումների կոչ են պարունակում»:

Մասնագետների կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նման քաղաքականությունը կապված է Ղրիմում ստեղծված իրավիճակի հետ: «Լենտա.ռու»-ն հայտնել է, որ մարտի 12-ին Ռոսկոմնադզորից նկատողություն էին ստացել Ուկրաինայի «Պռավիյ Սեկտոր» աջ արմատական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշի հետ արած հարցազրույցի համար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31