Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ տան կայքում ստորագրահավաք է կազակերպված Ալյասկան Ռուսաստանին միացնելու օգտին

Մարտ 23,2014 23:52

Մոտ 9 հազար ստորագրություն կա Ալյասկան Ռուսաստանի կազմ ընդգրկելու մասին խնդրագրի տակ, որը տեղադրված է Սպիտակ տան կայքում: Գրում է Expert-ru-ն: Անանուն հեղինակը, մարտի 21-ին հրապարակելով փաստաթուղթը, կոչ է անում

ԱՄՆ-ի քաղաքացիներին ստորագրել Ալյասկան Ռուսաստանին միանալու օգտին, քանի որ «մի խումբ ռուս սիբիրցիները, հնագույն ժամանակներում անցնելով Բերինգի նեղուցը, հաստատվել են արկտիկական ափին»:

Հեղինակը ներկայացնում է, որ առաջին եվրոպացիները, որ ոտք են դրել ԱՄՆ, նույնպես եղել են ռուսներ:

Որպեսզի ամերիկյան իշխանությունները պաշտոնապես  ընդունեն խնդրագիրը դիտարկման համար, այն պետք է համապատասխանի ԱՄՆ-ի օրենսդրությանը՝ մինչեւ ապրիլի 20-ը 100 հազար ստորագրություն հավաքի: Ամեն դեպքում անհրաժեշտ թվով ստորագրությունները դեռ բավարար չեն, որ խնդրագիրն ընդունվի: Այդպես 2012 թվականին 125 հազար մարդ, ստորագրել էին Տեխասը ԱՄՆ-ի կազմից դուրս հանելու վերաբերյալ, սակայն ամերիկյան իշխանությունները խնդրագիրը չեն ընդունել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31