Լրահոս
Օրվա լրահոսը

Պլանշետ եւ ֆոտոապարատ՝ լավագույն գրախոսականի ու լուսանկարի համար (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 25,2014 16:59

Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Խանջյան սրահում փակվեց  փետրվարի 22-ից մեկնարկած Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը: Այդ շրջանակում ամփոփվեցին  Լավագույն գրախոսականի ու «Մեզ հետ, մեր կողքին» լուսանկարների մրցույթների արդյունքները եւ հրապարակվեցին հաղթողների անունները:  Գրախոսականների մրցույթի գլխավոր մրցանակակիրը Րաֆֆի Մովսիսյանն է: Նա «Եսասեր հսկան» գրախոսականի համար արժանացավ Apple iPad պլանշետի: Վահրամ Մարտիրոսյանն ու Լուսինե Ասլանյանն էլ խրախուսական մրցանակներ ստացան: Մրցույթին ներկայացվել էր 32 աշխատանք, չկար լեզվական, տարիքային կամ որեւէ այլ սահմանափակում:  Ամենակրտսեր մասնակիցը՝ Շաքե Սիմոնյանը, 16 տարեկան էր:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարչական մրցույթին ներկայացվել էր 58 լուսանկար, սակայն լավագույնը ճանաչվեց Արմեն Անմեղիկյանի աշխատանքը:  Նա պարգեւատրվեց լուսանկարչական սարքով:

Վեց մասնակիցներ էլ խրախուսական մրցանակներ ստացան:

Բրիտանական խորհրդի ծրագրերի տնօրեն Նարեկ Թովմասյանը   եւ Բրիտանական դեսպանատան հաղորդակցության ղեկավար Լիլիթ Քալանթարյանը կարեւորեցին ոչ միայն բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Երեւանում եւ մարզերում, այլեւ  գրախոսականի մրցույթն ու ներառական խնդիրներին նվիրված ֆոտոմրցույթը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշեց, որ ներառական եւ հաղորդակցության խնդիրներն առաջնահերթ նշանակություն ունեն իրենց համար, նաեւ հավելեց, որ այս տարի կմեկնարկի ներառական կրթության թեմային նվիրված հանրային իրազեկման արշավ:

Հավելենք, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Հայաստանում բրիտանական դեսպանատունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, իսկ գլխավոր հովանավորն է  «ԱրմենՏել» ընկերությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31