Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ մրցույթն ավարտվեց. iPad-ն ու մյուս մրցանակները գտան իրենց տերերին

Մարտ 26,2014 20:09

001002Կանանց միամսյակի կապապցությամբ Ani Product-ը հետաքրքիր մրցույթ էր կազմակերպել ֆեյսբուքում՝ «Ամենաինքնատիպ բացիկը Մարտի 8-ի կապակցությամբ։ Մի կողմից այն հաճելի անակնկալ էր գեղեցիկ  սեռի ներկայացուցիչներին, ովքեր տեսան ու կարդացին ավելի քան 140 շնորհավորանք՝ նվիրված իրենց տոնին։ Մյուս կողմից, մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ արժեքավոր մրցանակներ։ Նշենք, որ մրցույթն անցավ բավականին թեժ մթնոլորտում։ Չհաջողվեց խուսափել նաև տհաճ մեկնաբանություններից։

Մասնավորապես, որոշ մասնակիցներ կասկածներ էին հայտնում առաջատար՝ ամենից շատ լայքեր  հավաքած մասնակիցների վերաբերյալ։ Կազմակերպիչները ստիպված եղան մրցույթի ամփոփումը հետաձգել, մինչև մասնագետների օգնությամբ չհավաստիացան, որ անազնիվ մրցակցության և կեղծ լայքերի դեպքեր չեն եղել և ամփոփել։ Այդ ամենից հետո միայն հաղթողները հրավիրվեցին՝ մրցանակները ստանալու։ Ընկերության ներկայացուցիչ Կարեն Գեոկչյանը շնորհավորեց հաղթողներին և հանձնեց պատվոգրերն ու սպասված մրցանակները։
003004Ամենից շատ լայքեր հավաքած և առաջին տեղը գրաված Արև Հովհաննիսյանը ստացավ գլխավոր մրցանակը՝ iPad-ը։ Արտավազդ Սաղաթելյանը ռեստորանում ընթրիքի իրավունք՝ երկու անձի համար։ Երրորդ մրցանակին արժանացավ Մայիս Համբարձումյանը, իսկ ընկերության կողմից լավագույնը ճանաչված բացիկի հեղինակ Էդուարդ Դոխոլյանը ստացավ բջջային հեռախոս։
Ani Product ապրանքանիշը պատկանում է կաթնամթերքի, պաղպաղակի և զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Թամարա և Անի» ընկերությանը։ Առաջիկայում սպասվում են նոր մրցույթներ և նախագծեր: Մասնակցելու հնարավորությունը բաց չթողնելու համար կարող եք հետևել Ani Product-ի ֆեյբուքյան էջին՝ www.facebook.com/aniproduct:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31