Լրահոս
Օրվա լրահոսը

Samsung-ը ներկայացնում է Galaxy S5 Հայաստանում

Ապրիլ 01,2014 12:25

Կյանքը ոգեշնչված Samsung Galaxy S5- ով

Այսօր թվային մեդիայի և հեռահաղորդակցության ոլորտի, ինչպես նաև Հայաստանում սմարթֆոնների վաճառքի առաջատար «Samsung Electronics»-ը ներկայացրեց իր դրոշակակիր մոդելը՝ GALAXY S5: Այս սմարթֆոնը նորովի կոգեշնչի Ձեր կյանքը: Նա ճանաչում է օգտագործողի մատնահետքը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը:

Այս նորաոճ և ինովացիոն սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու օգտագործողի առօրյան: Samsung GALAXY S5 5.1 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 16MP հզորությամբ տեսախցիկի Real-time HDR և Auto Focus ֆունկցիաները, ինչի արդյունքում, Ձեր լուսանկարներն ավելի վառ և տպավորիչ կլինեն: Իսկ IP67 ստանդարտի շնորհիվ Ձեր S5-ը պաշտպանված կլինի ջրից և փոշուց:

«Այս սմարթֆոնի կարգախոսն է` “Կյանքը ոգեշնչված Samsung Galaxy S5-ով”: Դուք դա կզգաք առաջին իսկ հայացքից և հպումից: Այս ամենը արտացոլվում է նրա գույներում ու հարթ կորագծերում»,- ասաց Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:

Այս կապակցությամբ “Samsung Electronics” ընկերությունը հայ սպառողին ցանկանում է ներկայացնել նոր ակցիա: Կատարեք նախնական գրանցում “Samsung”-ի պաշտոնական գործընկերների վաճառասրահներում ապրիլի 1-ից 10-ը և կստանաք նվեր S-View cover նորարար պատյանը:

Ակցիան գործում է նախնական պատվերը կատարած գնորդների համար`մինչև ապրիլի 18-ը ներառյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930