Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկային օրն անհաջող ավարտվեց

Ապրիլ 02,2014 15:38 Share

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկած ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի համար անհաջող ընթացավ: 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Կվյատկովսկուն: Ու քանի որ վերջինը հաջորդ փուլում անհաջողության մատնվեց, հայ ըմբիշը զրկվեց սփոփիչ գոտեմարտերում երրորդ մրցանակային տեղի համար պայքարելու հնարավորությունից:

Մեդալից անմասն մնաց նաեւ 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը, որը, թեեւ  առաջին գոտեմարտում առավելության հասավ սլովակ Յոզեֆ Յալովյարի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում զիջեց Ուկրաինայի ներկայացուցիչ Պավլո Օլիյնիկին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` wrestling-ec2014.comի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել