Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստուհիները մեդալներ են նվաճում դրսում

Ապրիլ 02,2014 22:52

Հայաստանի լավագույն շախմատիստուհիներից գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը (նկարում) դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն: «Բադեն-Բադենի» հետ եզրափակիչ մրցամարտում «Բադ Քյոնինգշոֆ» ակումբի կազմում հանդես եկող հայ շախմատիստուհին իր թիմին բերել է հաղթական միավորը՝ պարտության մատնելով գրոսմայստեր Աննա Զատոնսկիխին:

Կանանց միջազգային վարպետ Ալինա Բալայանը Սանկտ-Պետերբուրգի առաջնությունում 7,5  միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Մոսկվայի կանանց առաջնությունում կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան ինը հնարավորից վաստակել է 6,0 միավոր՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ accc.org.uk-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930