Այսօր՝ ապրիլի 12-ին Մատենադարանի շրջակայքում «Դեմ եմ» նախաձեռնության գործնական հավաքը հետաձգվեց:
Քիչ առաջ նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ իրենց գործնական հավաքը սկսվելու է կես ժամ ուշացումով՝ 14:30, պատճառաբանելով՝ շաբաթօրյակը. «Դիտմամբ են արել, որպեսզի կեղեքեն մեր հավաքը»:
Հիշեցնենք՝ ապրիլի երկուսին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր համարել պարտադիր կուտակային կենսաթոշակի մի շարք դրույթներ եւ այսօրվա հավաքի գլխավոր նպատակն է նախ մեկնաբանել ՍԴ-ի որոշումը, ներկայացնել որոշումը կյանքի կոչելու միջոցները եւ հստակեցնել նախաձեռնության հետագա անելիքները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: