Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Հայկ Կալեյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը

Ապրիլ 29,2014 15:50

2014 թ. ապրիլի 28-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ե. Դարբինյանի, վերսկսվեց ՊԲ թիվ 35383 զորամասում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր դատաքննությանը մեղադրող կողմի ներկայությունն ապահովելու նպատակով: Սույն դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալներ Սանթուր Դոմբրյանը, Արմեն Երեմյանը և Նարեկ Սերոբյանը, Սանթուր Դոմբրյանի շահերի պաշտպանը, տուժողի իրավահաջորդ Մերուժան Կալեյանը և նրա ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:

Գործով մեղադրող, ք.Ասկերանի թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Հայկ Մկրտչյանը չէր ներկայացել, և դատարան ներկայացվել էր տեղեկանք վերջինիս ստացիոնար բուժման մեջ գտնվելու մասին: Դատական նիստին ներկայացել էր Անահիտ Եղիազարյանը, ով դատարանին ներկայացրեց զինվորական դատախազի տեղակալի կողմից տրված լիազորագիրը՝ գործով մեղադրանքի կողմում ներգրավվելու համար: Դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը և ամբաստանյալ Ս.Դոմբրյանի շահերի պաշտպանը ներկայացրեցին իրենց վերաքննիչ բողոքների հիմնավորումները: Գործով մյուս ամբաստանյալներ Ա. Երեմյանը և Ն. Սերոբյանը հայտնեցին, որ համաձայն են Ս.Դոմբրյանի պաշտպանի ներկայացրած բողոքին և առարկեցին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցի ներկայացրած վերաքննիչ բողոքի դեմ: Մեղադրող Ա. Եղիազարյանը հայտնեց, որ գործով նոր է ներգրավվել և ծանոթ չէ գործի նյութերին, ուստի խնդրեց ժամանակ տրամադրել՝ հատկապես Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքին մանրակրկիտ պատասխան ներկայացնելու համար:

Բացի այդ, Ա. Եղիազարյանը տեղեկացրեց, որ գործով մեղադրող Հ. Մկրտչյանը ցանկություն ունի մասնակցել դատաքննությանը, որի պատճառով ևս խնդրեց հետաձգել դատական նիստը: Գործով տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը, ինչպես նաև Սանթուր Դոմբրյանի պաշտպանը չառարկեցին դատական նիստը հետաձգելու դեմ, իսկ Ս. Դոմբրյանը խնդրեց դատական նիստը հետաձգել հնարավորինս կարճ ժամանակով, քանի որ ինքն արդեն մեկուկես տարի պատիժ է կրում փակ տեսակի ուղղիչ հիմնարկում: Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2014թ. մայիսի 19-ին, ժամը 12:00-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930