Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետը հանդիպել է արգենտինահայ բարերարներին

Մայիս 05,2014 16:13

Մայիսի 3-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ Արցախ ժամանած Արգենտինայի հայկական համայնքի մի խումբ անդամների:

Ողջունելով հյուրերին` Ա. Հարությունյանը կարևորել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Սփյուռքի մասնակցությունը Արցախի տնտեսության զարգացման գործում:

Արգենտինահայ բարերարները Արցախում իրականացվող ծրագրերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել և վարչապետին ներկայացրել Քարին տակում համայնքային կենտրոնի կառուցման և մարզադպրոցի վերանորոգման իրենց մտադրության մասին: Վարչապետը ողջունել է բարերարների նախաձեռնությունը և հաջողություններ մաղթել նրանց:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումային մի շարք ծրագրեր ևս:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031