Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Դեսպան Հեֆերնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» (Տեսանյութ) 

Մայիս 08,2014 14:56

«Դեսպանն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության թիվ մեկ խնդիրն այսօր պետք է լինի, որպեսզի թույլ չտան Հայաստանը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, դարձնել գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի ինչ-որ նոր օջախ, եւ Ռուսաստան-ԱՄՆ, կամ Ռուսաստան-Արեւմուտք սրված հարաբերությունների ներկա փուլը` Ուկրաինայի առիթով, տարածվի Լեռնային Ղարաբաղի վրա: Ղարաբաղը փորձադաշտ չէ, Ղարաբաղի ժողովուրդը պայքարել եւ պայքարում է իր ինքնորոշման իրավունքի համար»,-այսօր կառավարության նիստից հետո շեշտեց ՀՀԿ անդամ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անձնական կարծիքն արտահայտելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, նշելով` «Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն (կամ հանձնվեն) Ադրբեջանի վերահսկողությանը»: Հիշեցնենք նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւս նման հայտարարություն է արել:

Անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի այն հայտարարությանը,  որ «Անհրաժեշտ է ինչ-որ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում», պարոն Աշոտյանն ասաց, որ չի կարծում, թե Հայաստանում որեւէ հասարակական կազմակերպության կհաջողվի սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:

Մանրամասն`  տեսանյութում

 

 
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031