Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Զինվորական շքերթ եւ հաղթանակի տարեդարձի տոնախմբություն Նոյեմբերյանում (Տեսանյութ) 

Մայիս 09,2014 15:03

2014 թվականի մայիսի 9-ը՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 69-րդ եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձը հանդիսավորությամբ նշվեց Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում:

Առավոտից նոյեմբերյանցիները ծաղիկներով այցի գնացին Նոյեմբերյանի բարձունքում գտնվող, Մեծ Հայրենականում զոհվածների հուշակոթող:

Noemberyan_may_9-3 Noemberyan_may_9-2 Noemberyan_may_9-1

Տոնական միջոցառումը շարունակվեց քաղաքի կենտրոնում: Ազատության հրապարակում կայացավ տոնական միտինգ, որի ժամանակ օրվա խորհրդի մասին խոսք ասացին եւ ներկաներին շնորհավորեցին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Նոյեմբերյանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը, պատերազմի եւ աշխատանքի վետերանների Նոյեմբերյանի տարածաշրջանի խորհրդի նախագահ Սերյոժա Ղուշչյանը, Նոյեմբերյանի նախկին զինկոմ Սերգեյ Մարտիրոսյանը,Նոյեմբերյանի զորամասի հոգեւոր հովիվ Մխիթար սարկավագը:
Կայացավ Նոյեմբերյանի զորամասի զինծառայողների հանդիսավոր շքերթ:

Տոնական միջոցառումը շարունակվեց Ազատության հրապարակի հարեւանությամբ գտնվող հայ-հունական բարեկամության զբոսայգում, ուր զինվորականները ցուցադրել էին արդիական զինատեսակներ: Զբոսայգում գործում էր զինվորական դաշտային խոհանոց, ուր բորշչ եւ «մարտական 100 գրամ օղի» հյուրասիրվեցին պատերազմի եւ աշխատանքի վետերանները,Նոյեմբերյանի բնակիչներ:

Հուզիչ էր, երբ այգում պարի շրջան մտան Նոյեմբերյանից Հայրենական պատերազմի մասնակից, ցարդ ապրող վետերանները՝ 91-ամյա Ավետիք Ասատրյանը եւ 90-ամյա Սարգիս Մամյանը: Ի դեպ, Ավետիք Ասատրյանը երկրորդ աշխարհամարտում,ռազմադաշտում հուղարկավորել է իր զոհված հորը:
Նոյեմբերյանի մարզամշակութային կենտրոնը զբոսայգում ներկայացրեց տոնական գեղեցիկ համերգ:

Զինվորական շքերթի տեսագրությունը

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031