Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանվային մրցաշարը նվիրվեց Դերենիկ Գաբրիելյանի հոբելյանին (ֆոտոշարք)

Մայիս 18,2014 16:30

Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան ծննդյան 70-ամյակի կապակցությամբ այսօր հաճելի նվեր էր նախապատրաստել ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ԱԻԲԱ-ի մրցավարական հանձնաժողովի անդամ Դերենիկ Գաբրիելյանի համար:OO

Անցկացվեց հրապարակային հեծանվորդների մրցում՝ երկու տարիքային խմբով. պատանիներ եւ մեծահասակներ, որին մասնակցեցին Հայաստանի լավագույն հեծանվորդները: Մրցումների ավարտին հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգեւատրեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, հեծանվային ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, ֆեդերացիայի պատասխանատու աշխատակիցները: Իսկ մեծահասակների հաղթողի համար սահմանված հատուկ գավաթը հանձնեց հոբելյարը:O

Ալեքսանդր Բերեզովսկին ֆեդերացիայի անունից Դերենիկ Գաբրիելյանին նվիրեց խորհրդանշական փոքրիկ հեծանիվ, որը հոբելյարը խոստացավ դնել Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի թանգարանում, որն ինքը ղեկավարել է ամբողջ 23 տարի:

Ի նշան երախտագիտության, Դերենիկ Գաբրիելյանը Ալեքսանդր Բերեզովսկուն հանձնեց հատուկ իր հոբելյանի առիթով պատրաստված հուշամեդալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031