Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» սկսում է «Առավոտցիներ» շարքը

Մայիս 23,2014 17:09

1994 թվականին՝ ուղիղ 20 տարի առաջ, օգոստոսի երկուսին՝ հրապարակախոս Իգնատ Մամյանի խմբագրությամբ հրապարակվեց «Առավոտ» օրաթերթի նախահամարը:
Մամուլի ծաղկման ժամանակաշրջանում «Առավոտի» ծնունդը պետք է նշանավորվեր նոր խոսքով, նոր ասելիքով, ժամանակի ընթացքում այն պետք է կատարելագործվեր, քայլեր ժամանակին ընդառաջ եւ համընթաց: Ստեղծման օրվանից, արդեն այստեղ աշխատող յուրաքանչյուր ոք, պետք է կարեւորեր իր դերը մամուլի ստեղծման եւ հետագայում արդեն նաեւ զարգացման հարցում՝ հպարտությամբ կրելով «Առավոտցի» անունը:
Ինչպե՞ս ստեղծվեց «Առավոտը», ովքե՞ր էին այստեղ հրապարակվողները, ի՞նչ խնդիրներ եւ ավանդույթներ կան 20-ամյա խմբագրությունում. օրաթերթի 20-ամյակի առթիվ այս մասին կարող եք այսուհետ կարդալ «Առավոտի» տպագիր տարբերակի ամենշաբաթյա «Առավոտցիներ» շարքում:

0841

Վաղվա «Առավոտցին» «Միջազգային հարաբերություններ. Հայկական աշխարհ» հանդեսի խմբագիր Արթուր Ղարագյոզյանն է, որը եղել է օրաթերթի առաջին լրագրողներից մեկը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031