Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ. Հիմնական դժգոհությունները դատաիրավական համակարգից են

Մայիս 29,2014 12:48

«Հնարավոր է աճը պայմանավորված է նրանով, որ այդ տեղերում մենք գրասենյակներ ունենք, այսինքն՝ ավելի մոտ ենք, հասանելի ենք իրենց: Ես այստեղ սպեկուլյացիա պետք է անեմ, այսինքն՝ ես չունեմ պատճառներ, թե ինչո՞ւ է այս մարզն ավելի ակտիվ մեզ դիմում, քան այն, սա ընդամենը ենթադրություններ են»,- այսօր խորհրդարանում, 2013 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը`հավելելով, որ ամենաշատ դիմում-բողոքները լինում են Լոռու, Շիրակի ու Սյունիքի մարզերից:

Ի դեպ, այդ մարզերում կան ՄԻՊ-ի մարզային գրասենյակներ:
Կարեն Անդրեասյանը պատասխանում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին: Վերջինս հետաքրքրվեց` ո՞ր մարզերից են դիմում ՄԻՊ գրասենյակ եւ ի՞նչ բովանդակություն ունեն քաղաքացիների դիմումները: ՀՀԿ-ական պատգամավորը հարցրեց նաեւ, թե ի՞նչ օբյեկտիվ չափորոշիչներով է գնահատվում ՄԻՊ-ի աշխատանքի արդյունավետությունը:
Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ իր համար չափորոշիչ է իրենց օրենսդրական և այլ համակարգային առաջարկների ընդունման ցուցանիշները. «Այն կազմել է 51%, աճել է, դա նշանակում է, որ մեր հավաքական ինտելեկտը կամ այն մտահոգությունը, որ կա մարդու իրավունքների տեսանկյունից, սկսել են ընկալելի և ընդունելի դառնալ մեր իշխանությունների տարբեր թևերի կողմից»: Նա երկար պատմեց եւ թվեր ներկայացրեց Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված հոլովակների մասին, որոնցով իրազեկել են հանրությանը`իրենց իրավունքների համար հետեւողական լինելու հարցերում եւ այլն:
Մարդիկ, ըստ ՄԻՊ-ի, շարունակում են բողոքել իրավապահ համակարգից, այստեղ հիմնական ցուցանիշը դատարաններն են, դատախազությունն է. «Ես սա շարունակում եմ կրկնել յուրաքանչյուր տարի, մարդիկ ամենաշատը խնդիրներ տեսնում են իրավական համակարգի հետ շփվելիս: Որքան էլ դա աբսուրդային է, մենք գիտենք, որ սոցիալական-տնտեսական խնդիրները շատ են երկրում, բայց մարդիկ գալիս են մեզ մոտ՝ իրավական համակարգի խնդիրները լուծելու համար, հաջորդ տեղում նոր սոցիալ-տնտեսական խնդիրներն են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031