Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում քաղաքապետի 2 թեկնածուից ոչ մեկն ինքնաբացարկ չի ներկայացրել

Մայիս 29,2014 19:10

Ինչպես քիչ առաջ տեղեկացանք Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից`  Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուից ոչ մեկն էլ ինքնաբացարկ չի  հայտնել: Նշենք, որ թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը մայիսի 29-ն էր: Ընտրապայքարը կշարունակեն ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցն ու ինքնաառաջադրված, անկուսակցական, Գորիսի համայնքի ավագանու անդամ Հրայր Յոլյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնաբացարկ էին հայտնել Ավետիք Բուդաղյանի եղբայր Արա Բուդաղյանն ու  երիտասարդ գործարար Տիգրան Կարապետյանը:

Փորձեցինք ինքնաբացարկ հայտնած նախկին թեկնածուներից ճշտել, թե պատրաստվո՞ւմ են որեւէ ձեւով մասնակցություն ունենալ գորիսյան ընտրություններին, մտադի՞ր են սատարել թեկնածուներից որեւէ մեկին, թե՞ ոչ: Տիգրան Կարապետյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հրաժարվեց պատասխանել մեր  հարցին`  նշելով, որ չի ցանկանում խոսել նշված թեմայով: Իսկ Արա Բուդաղյանի թիմի անդամներից մեկը մեզ փոխանցեց, որ ամենայն հավանականությամբ  Արա Բուդաղյանն ու իր թիմը ընտրական գործընթացներին մասնակցություն չեն ունենա:

Հունիսի 8-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակվել նաեւ Սյունիքի մարզի Իշխանասար եւ Թանահատ գյուղական համայնքներում: Թանահատում կանցկացվի համայնքի ղեկավարի ընտրություն, որտեղ գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու` ՀՀԿ-ից առաջադրված գործող գյուղապետ Արսեն Օհանյանը եւ ինքնաառաջադրված, անկուսակցական Արծրունի Ղուկասյանը: Իսկ Իշխանասարում անցկացվելիք համայնքի ավագանու ընտրության համար առաջադրվել է 6 թեկնածու:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031