Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից Երեւանի կենտրոնում՝ շիրիմի վրա դրված մահարձանի կրկնօրինակ. «Հայոց աշխարհ»

Հունիս 03,2014 12:44

Չնայած Երեւանի ավագանին որոշում է կայացրել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու վերաբերյալ, բայց հարցը դեռ բաց է: Այսինքն՝ այդ «դեռ բաց է»-ն մեղմ է ասված, քանի որ վիճահարույց արձանատեղադրման շուրջ քննարկումները ոչ միայն շարունակվում են, այլեւ բորբոքվում են նոր թափով:

Երեկ, օրինակ, խնդրի վերաբերյալ արտահայտվեց քաղաքաշինության նախարար, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նա մասնավորապես նկատել է, որ դեռ մի երեք ամիս առաջ գլխավոր ճարտարապետն իրեն ներկայացրել է արձանի էսքիզը, նշել տարածքը, որտեղ պատրաստվում են արձանը տեղադրել, իսկ ինքը խորհուրդ է տվել Միկոյանի արձանը զետեղել ոչ թե բուլվարի մեջտեղում, այլ պատի տակ, քանի որ դա շիրիմի վրա դրված մահարձանի կրկնօրինակն է լինելու:

Քաղաքաշինության նախարարը նաեւ ասել է. «Ես լինեի` մի քիչ կսպասեի, որպեսզի հասկանայինք: Այսօր երկրում այնքան խնդիրներ ունենք` վստահության խնդիր ունենք, մարդկանց հետ հարաբերվելու խնդիր ունենք, դրական մեսիջներ տալու խնդիր ունենք: Անկեղծ ասած, դա ամենակարեւոր խնդիրը չէ, որ այսօր կա»:

Սա այն եզակի դեպքերից է, երբ կարելի է համաձայնել Նարեկ Սարգսյանի հետ։ Իսկապես, Անաստաս Միկոյանի արձանը, այն էլ՝ նշված գործչի՝ Նովոդեւիչյան գերեզմանատանը եղած շիրիմի վրայի մահարձանի կրկնօրինակը տեղադրել-չտեղադրելու հարցն այսօր ամենակարեւոր խնդիրը չէ: Բայց, մյուս կողմից, հասարակության ակտիվ հատվածը, առնվազն մի մասը կարեւոր է նկատում այդ հարցը, այլապես այս քննարկումներն աստիճանաբար կմարեին, այլ ոչ թե նոր բռնկումներ կարձանագրվեին:

Տողերիս հեղինակը, անկեղծ ասած, այս հարցում օբյեկտիվ չէ, եւ ես էլ, որպես լրագրող, որպես ՀՀ քաղաքացի կտրականապես դեմ եմ, որ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրվի ժամանակակից Երեւանի կենտրոնում: Ի լրումն ստալինյան ռեպրեսիաներին նրա մասնակցության մասին վկայող փաստերի, որը սկզբունքորեն պետք է բավարար համարվեր արձանատեղադրման հայտը մերժելու համար, իմ դիրքորոշումը պայմանավորված է նաեւ գործչի մահարձանի կրկնօրինակը տեղադրելու հանգամանքով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30