Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը եղել է նախկին «առավոտցիներից»

Հունիս 06,2014 17:13

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նույնպես եղել է «Առավոտի» լրագրողներից: Այստեղ աշխատել է 1995 թվականից, երբ թերթը լույս էր տեսնում արդեն Արամ Աբրահամյանի խմբագրությամբ:

Վահե Հովհաննիսյանի հետ զրույցն առանձնակի հետաքրքրական էր տողերիս հեղինակին, քանի որ տարիներ առաջ, երբ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանն ինձ՝ իր ուսանողին, վստահեց «Առավոտ» օրաթերթի «Առավոտ երիտասարդական» ներդիրի աշխատանքները, ուղղորդեց խմբագրություն՝ դեռեւս 90-ականներին հրապարակվող նույնանուն ներդիրի արխիվային էջերը նայելու եւ ուսումնասիրելու: Այդ ժամանակ էր, որ ես բացահայտեցի՝ 90-ականների «Առավոտ երիտասարդականի» պատասխանատուն Վահե Հովհաննիսյանն էր:

«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ բացահայտելու ենք նախկին «առավոտցի» Վահե Հովհաննիսյանին: Հրապարակումը կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30