Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու վագոն-տնակներում առնետների ահից վախենում են գիշերները քնել

Հունիս 16,2014 14:09

Ներկայացվող տեսանյութը երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ տնակում, վարձով բնակվող երիտասարդ ընտանիքի մասին է: Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, այս ընտանիքը նույնպես ստիպված է պայքարել ոչ միայն ցրտի և խոնավության, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում:

Օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կվնասեն քնած երեխաներին: Ի դեպ, հենց նկարահանման պահին էլ առնետները ազատ ելումուտ էին անում:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:


«Շիրակ կենտրոնի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30