Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Հեռախոսը գողացել և վաճառել էր

Հունիս 20,2014 17:09 Share

Հունիսի 19-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Գարիկ Գ.-ին:

Նա խոստովանել է, որ հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, Րաֆֆու փողոցում` թիվ 99 երթուղայինի սրահում, անծանոթ կնոջ ձեռքի պայուսակից գողացել է «Սամսունգ Գալաքսի Մեգա» բջջային հեռախոս, որը նույն օրը 40.000 դրամով Մալաթիա գյուղմթերքների շուկայում վաճառել է մի տղամարդու:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տուժողի անձը և ընդունվել է հաղորդում:
Վնասի չափը կազմում է 150.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել