Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում ընդգրկված «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը

Հունիս 23,2014 13:12

Հունիսի 21-ի Կարապի լճում հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի մասնակցությամբ բացվել է «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։

«Երբ «Ֆրեսկո» կազմակերպությունը հանդես եկավ փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանը և Արարատյան հայրապետական թեմը ձեռնամուխ եղան համատեղ իրականացնելու այս միջազգային նախագիծը։ Երևանի քաղաքապետարանն ստեղծեց բոլոր հնարավորությունները, որպեսզի երևանյան, այն էլ այսպիսի բացառիկ մի փառատոն կայանա։ Փառատոնին մասնակցում են ֆիլմեր տասնյակից ավելի երկրներից, և դրանց մի մասը ներկայացնում են հենց հեղինակները։ Այդպիսով, փառատոնը նաև հրաշալի առիթ է, որպեսզի Հայաստան այցելած երիտասարդ այդ արվեստագետները ծանոթանան մեր հոգևոր արժեքներին, հոգևոր Հայաստանին, մեր Երևանին։ Փառատոնը սոցիալական մտայնություն ունի, առաջինն է, որին լայն ընդգրկումով մասնակցում են որոշ խոցելի խմբերի ներկայացուցիչներ. ի դեպ, ֆիլմերը ներկայացվում են ոչ միայն անգլերեն ենթագրերով, այլ նաև սուրդոթարգմանությամբ։ Փառատոնի խորհրդի ընտրած ֆիլմերում քննարկվող նյութերը, կարծում եմ, բոլոր ազգերի մարդկանց են հոգեհարազատ ու յուրաքանչյուր մարդու մտահոգության նյութ են»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Փառատոնի կազմակերպչական խմբի անդամ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ փառատոնի անվանման «հոգևոր» բաղադրիչը պետք է ընկալել բառի ավելի լայն իմաստով։

«Հոգևորն այն է, ինչ կատարվում է մարդու հոգում։ Հոգևոր ֆիլմեր՝ նշանակում է բոլոր այն ֆիլմերը, որոնք քարոզում են սեր, հանդուրժողականություն, որոնց մտահոգությունը մարդու, մարդկության դեմ հանցագործություններն են, ցեղասպանությունները, ահաբեկչությունը»,- նշել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Փառատոնի բացմանը ներկա հանդիսատեսի և կազմակերպիչների կարծիքները համընկնում էին. այս ֆիլմերը դիտողների հոգում զորու են վերհանելու ու գերակայելու կարեկցանքը, այն ներդաշնակեցնելու մարդու մտածողությունը։

«Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնին մասնակցում են ֆիլմեր Հայաստանից, Իտալիայից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Սերբիայից, Իսրայելից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Մարոկկոյից, Կոլումբիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Միացյալ Թագավորությունից, Լաոսից։ Հունիսի 21-ից հուլիսի 6-ը անցկացվող փառատոնի ֆիլմերը ցուցադրվելու են Կարապի լճում տեղադրված էկրանին, Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդարանի դահլիճում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում, Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Հոգևոր ֆիլմերի երևանյան այս փառատոնում ծրագրված են նաև արտագնա ցուցադրություններ՝ Օձունում, Ախթալայում, Տաթևում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30