Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայերի հոգևոր առաջնորդը խարդախության հայցով դատարան է դիմել. Hurriyet

Հուլիս 02,2014 16:54

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դատական հայց է ներկայացրել ոմն Քեմալ Թայֆուն Նարջինի դեմ, որը ներկայացել է որպես կառավարության աշխատակից և 6000 լիրա (մոտ 1 միլիոն դրամ) վերցրել իր ծառայությունների դիմաց, հայտնում է «Հուրիեթ» թերթը:

Աթեշյանի պատմելով՝ Նարջինը եկել է իր մոտ և պնդել, որ իրեն «նվեր» է հարկավոր, որպեսզի ավարտին հասցնի «Սանասարյան Հան» շենքը Պոլսո Հայոց պատրիարքարանին վերադարձնելու գործը: Շենքը հայ համայնքին է վերադարձվում Թուրքիայում ազգային փոքրամասնություններից առգրավված գույքերը վերադարձնելու ծրագրի շրջանակում:

36-ամյա Նարջինը մեղադրվում է խարդախության և պետական ինստիտուտի անվանարկման մեջ, որը նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Նարջինը Աթեշյանին հանձնել է Թուրքիայի վարչապետի տարբերանշանով թերթիկ, այնուհետև «նվեր» է խնդրել արքեպիսկոպոսից: Աթեշյանը սկզբում 3000 լիրա է տվել, սակայն դա չի բավարարել Նարջինին և կրոնական առաջնորդը ևս 3000 լիրա է ավելացրել:

Պարզելով, որ թերթիկը կեղծ է՝ Աթեշյանը կապ է հաստատել Եվրամիության կապերի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հետ և պատմել ստեղծված իրավիճակը:

Աթեշյանի փաստաբան Ալի Էլբեյօղլուն, հայտնել է, որ «Սանասարյան Հան»-ը վերադարձնելու մասին տեղյակ են եղել միայն Աթեշյանը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաղըշը. «Մի մարդ գնում է պատրիարքի մոտ մի հարցով, որ միայն երեք հոգու է հայտնի և ասում, որ «Հան»-ը կվերադարձվի: Սա 3000 կամ 6000 լիրայի հարց չէ. Սա պարզ հարց չէ, սա առեղծված է», – ասել է Էլբեյօղլուն:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031