Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավան -Վանաձոր ճանապարհին ընկած թունելը չի փակվում

Հուլիս 17,2014 16:56

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը հերքում է օրերս Facebook սոցիալական ցանցում եւ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, թե շուտով փակվելու է Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ընկած թունելը:

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ներկա դրությամբ Ստեփանավանի թունելը նախագծային աշխատանքների փուլում է: Եթե վերանորոգման հարց լինի, բնակչությանը դրա մասին նախօրոք կտեղեկացվի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Ջանազյանը:

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Արփի Ոսկանյանն իր էջում հետևյալ տեղեկությունն էր տեղադրել և խնդրել լրագրողներին պարզել, թե ինչու է փակվում թունելը:
«Շուտով փակում են Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ընկած թունելը, ինչը ճանապահը երկարացնելու է ավելի քան մեկ ժամով։ Թունելը վերջերս են վերանորոգել, վերանորոգման կարիք չունի։ Բոլորն ասում են, որ թունելը փակում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որպեսզի հանի ջրահեռացման և սովետից մնացած խողովակները։ Վերջերս նա արատավոր հակում է ձեռք բերել տարբեր տրամաչափի խողովակների նկատմամբ։ Տեղական ՀԷԿ-ն էլ է, ասում են, տեռորով փակել, խողովակները վերցրել։ Բազմաթիվ մարդիկ աշխատանքից զրկվել են։ Հիմա էլ Ստեփանավան ու Տաշիր քաղաքների և հարակից գյուղերի ամբողջ բնակչությունը մի քանի ամիս շարունակ անհարմարություն է կրելու, բոլորն անգամ ատամնաբույժի Վանաձոր են գնում, կանայք Ստեփանավանում վախենում են ծննդաբերել, հղիները կոնսուլտացիաների համար էլի Վանաձոր կամ Երևան են գնում։ Չհաշված, որ ջրահեռացման համակարգի օտարումը էդ թունելը շարքից կհանի։ Չհաշված, որ դա միջպետական ճանապարհ է»։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւս հերքել է այս տեղեկատվությունը` նկատելով, որ Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ընկած թունելը չի փակվում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031