Վանաձորում ապրող Հայրենական Մեծ պատերազմի 22 վետերաններ սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի եւ փոխադրամիջոցի մասով ազատվել են 2014 թվականի գույքահարկի եւ հողի հարկի գծով հարկային պարտավորություններից:
Նման որոշում կայացրել է Վանաձոր համայնքի ավագանին այսօր կայացած արտահերթ նիստի ընթացքում` հիմք ընդունելով Վանաձորի վետերանների միության եւ համայնքի ղեկավարի հանձնարարությունը եւ ղեկավարվելով համապատասխան օրենքներով:
Ավագանու նիստի ընթացքում որոշում կայացվեց նաեւ ստեղծել «Վանաձորի ձմեռային մարզաձեւերի մարզադպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը:
Կարդացեք նաև
Հաստատվեց նաեւ Վանաձոր համայնքի 2014թ. հողային հաշվեկշիռը:
Անուշ ԲՈՒԼՂԱՐՅԱՆ


















































![IMG_1256[1]](https://www.aravot.am/wp-content/uploads/2014/08/IMG_12561-300x225.jpg)
