Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաթյանը՝ Ռոբերտ Ամիրխանյանի մասին. «Ասում էր, որ իրանից հետո միությունը կքանդվի, բայց…». Հրապարակ»

Օգոստոս 07,2014 11:01

Հատված Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ հարցազրույցից:

– Թե միությունում եւ թե Դիլիջանի տանը պետք է աուդիտ իրականացվեր, եղա՞վ։

– Մենք վերջին 5 տարին աուդիտ արեցինք, շատ բաներ բացահայտվեցին, ու շատ բաներ չես էլ ուզում ասես, դա պատիվ էլ մեզ չի բերում։ Այն, ինչ որ կորցրել ենք, չես կարող հետ վերադարձնել, օրինակ՝ ռոյալներ, որոնք նվիրատվություն են արվել պաշտպանության նախարարությանը, ֆրանսիական դեսպանատանը, բայց նախագահն իրավունք չուներ առանց վարչության որեւէ գույք օտարել։

Այդպիսի գործիքներ էլի կան, բայց ես չէի ուզենա դրա մասին խոսել, որովհետեւ մեր ներքին խոհանոցն է, մեր կոլեգան է, ճանաչված կոմպոզիտոր է, կարող է լավ ցանկություններից է դա արել, բայց պետք է օրենքի մեջ արվեր։

– Միության նախկին նախագահը՝ Ռոբերտ Ամիրխանյանը, գալի՞ս է միություն, ինչպե՞ս են ձեր հարաբերությունները, ընտրության օրը նա պատրաստակամ էր օգնելու եւ աշխատելու Ձեզ հետ միասին։

– Ես իրան չեմ տեսել ընտրության օրվանից։ Իհարկե, կուզենայի տեսնել, բայց մի անգամ չեմ տեսել, նույնիսկ փորձել եմ իր հետ զրույց ունենալ, բայց չի ստացվել։ Այստեղ նեղանալու բան չկար, որովհետեւ այսօր դու ես, վաղը ես եմ, մյուս օրը մեկ ուրիշն է, ընտրություն է, նույնիսկ պատիվ է, որ 2 ձայնի տարբերությամբ դա եղավ։ Ինքն ասում էր, որ իրանից հետո միությունը կքանդվի, բայց միությունը ոչ թե քանդվում, այլ ծաղկում է։ Քայլ առ քայլ մենք գնում ենք առաջ, իսկ դա քիչ բան չի։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031