Լրահոս
Օրվա լրահոսը

$100 միլիոն`դատական գործը կարճելու համար

Օգոստոս 08,2014 13:15

Մյունխենի դատարանը հավանություն է տվել ավտոարշավների «Ֆորմուլա 1» դասի գլխավոր պրոդյուսեր Բերնի Էքլսթոունի` $100 միլիոնով իր դեմ հարուցված դատական գործը կարճելու առաջարկին:

83-ամյա բրիտանացի միլիարդատերը մի կողմից երջանիկ է, որ ամեն բան բարեհաջող ավարտվեց, մյուս կողմից` դժգոհ, որ այդ ամենն իր համար շատ թանկ արժեցավ:

«Ֆորմուլա 1»-ի ղեկավարը մեղադրվում էր գերմանացի պաշտոնյա Գերհարդ Գրիբկովսկուն ավտոարշավի բաժնետոմսերը վաճառելիս իրեն առաջնահերթություն տալու նպատակով 33 միլիոն եվրո կաշառք տալու մեջ, ինչի համար Էքլսթոունին 10 տարվա ազատազրկում էր սպառնում:

«Առավոտ» օրաթերթ

07.08.2014 թ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031