Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում ներկայացնելու միջոցով է անձը ձեռք բերում ՀՀ քաղաքացիություն

Օգոստոս 08,2014 14:30

Հայաստանի դատարաններում փախստականների՝ Հայաստանում փախստական լինելու և չլինելու հայցերն ավարտվում են, որոնք թվով 140 հոգի են եղել: Այդ մասին «Առավոտը» մանրամասնորեն տեղեկացրել է ընթերցողին և չի մոռացել նաև արդեն իսկ նախկին փախստական Արա Նալբանդյանի մասին:

Արա Նալբանդյանը նույնպես ունեցել է փախստականի կարգավիճակ, սակայն այն դադարեցվել է մեզ հայտնի ՀՀ միգրացիոն պետական ծառայության կողմից՝ 08.06.2012 թվականի թիվ Մ-157/12-Փ որոշմամբ: Այդ հարցի վերաբերյալ Արա Նալբանդյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի վարչական դատարան, որտեղ մերժել են պատասխանող կողմ միգրացիոն ծառայությանը պարտավորեցնել կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ ասել է թե՝ վերականգնել Արա Նալբանդյանի փախստականի կարգավիճակը: Այդուհետև Արա Նալբանդյանը վարչական դատարանի վճիռը բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան, որտեղ էլ վարչական դատարանի կայացրած վճիռը թողնվել է անփոփոխ՝ վարչական վերաքննիչ դատարանը նույնպես մերժել է Արա Նալբանդյանի բողոքը: Վերցնելով վճիռը՝ Արա Նալբանդյանը ներկայացել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ԱՎՎ), որպեսզի իրեն տրամադրեն քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական, սակայն ԱՎՎ-ն իր հերթին մերժել է: ԱՎՎ ծառայությունը հղում է կատարել ՄԱԿ-ի 30.08.1961թ. և ՀՀ-ի համար 16.08.1994թ. ուժի մեջ մտած «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածին, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. «Ցանկացած պայմանավորվող պետություն իր քաղաքացիությունը շնորհում է իր տարածքում ծնված ցանկացած անձի, որն այլապես կդառնար քաղաքացիություն չունեցող անձ: Այդպիսի քաղաքացիություն շնորհվում է՝ ա/ ծնվելիս՝ օրենքի ուժով, բ/ շահագրգիռ անձի կողմից կամ նրա անունից համապատասխան մարմին՝ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացնելու միջոցով»:

Ինչպես նշում է ԱՎՎ ծառայությունը՝ շահագրգիռ անձի կողմից կամ նրա անունից համապատասխան մարմին՝ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացնելու միջոցով է անձը ձեռք բերում ՀՀ քաղաքացիություն, սակայն հավելենք, որ Արա Նալբանդյանը քաղաքացիության շնորհման վերաբերյալ ոչ մի դիմում չի գրել: Այդ հարցի վերաբերյալ Արա Նալբանդյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի վարչական դատարան: Այդ անգամ նա պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի ԱՎՎ-ին, որպեսզի կայացնեն բարենպաստ վարչական ակտ և տրամադրեն քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական: Հայցադիմումն ընդունվել է վարույթի, սակայն դեռ նախնական դատական նիստի օր չի նշանակվել:

Փախստականի կարգավիճակը դադարեցնելու հետ կապված՝ տիկին Լուսյան՝ Արա Նալբանդյանի մայրը, «Առավոտի» հետ զրույցի ժամանակ այսպես ասաց. «Շատ զարմանալի է, որ աղջիկս՝ ծնված 1992 թվականին, արդեն ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, սակայն մինչև հիմա էլ Միգրացիոն պետական ծառայությունում հաշվառված է որպես փախստական, իսկ տղաս, որ աղջկանիցս էլ մեծ է և չունի ՀՀ քաղաքացիություն, դադարեցրել են նրա փախստականի կարգավիճակը»: Ի դեպ, նշենք, որ փաստաբան Աշխեն Եսայանն «Առավոտին» հայտնեց, որ արդեն իսկ հրաժարվել է նախկին փախստական Վալերիկ Հարությունյանի հայցադիմումը վարչական դատարանում բարձրաձայնելուց, քանի որ ԱՎՎ-ն Վալերիկ Հարությունյանին տրամադրում է քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական:

Այդ պարագայում «Առավոտը» հաջորդիվ կանդրադառնա Արա Նալբանդյանի դատական քննություններին, որպեսզի ներկայացնի ընթացքը:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031