Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխության հնարավորություն լինի, էլի դուրս կգամ». ամբաստանյալ

Օգոստոս 15,2014 14:48 Share

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը հարցաքննության ընթացքում ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու եթե էլի հեղափոխություն անելու հնարավորություն լիներ, անպայման կմասնակցեր:

Ապա պատմեց, որ ինքն ու ընկերները դաստիարակվել են նույն սկզբունքներով, այդ է պատճառը, որ միասին դուրս եկան հեղափոխության. «Ուրախ եմ, որ նրանց հետ դուրս եմ եկել մի ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի փրկություն»:

Հետո ասաց , որ Հայաստանում մարդկանց մեջ վախկոտության հոգի է մտել ու վախենում են երկրի բարօրության համար դուրս գալ պայքարի. «Դրա համար այս վիճակում ենք հայտնվել, անընդհատ փախչում ենք պայքարից մեր վախկոտության պատճառով»:

Ըստ նրա, Շանթ Հարությունյանի հետ ծանոթանալուց հետո, ուշադիր ծանոթացել է նաեւ նրանց գաղափարներին ու երբ լսել է, որ Շանթ Հարությունյանը արժեքների հեղափոխություն է նախատեսել, ինքը հասկացել է՝ հենց դա է իր փնտրածը. «Երբ լսեցի հեղափոխության մասին, ասացի՝ ես էլ եմ գալիս, էդ իմ տեղն է»:

Հետո անդրադառնալով նոյեմբերի 5-ի դեպքերին՝ ասաց. «Միլիցեքը կռիվ սարքեցին, մենք էլ ինքնապաշտպանվել ենք, բա մենք հո անինքնասեր չենք, ընկերասեր ենք: Մեր ընկերոջը խփում էին, պաշտպանում էինք: Փակուղի են մեզ մտցրել, մենք էլ այլ տարբերակ չունեինք, չենք վախեցել բերդ ընկնելուց: Մեր նպատակն էր ժողովրդին ցույց տալ, թե ով ա միլիցեն, որ մեզնից էլ վախկոտ են: Չեմ փոշմանել իմ արածից, հենց առիթ եղավ՝ էլի եմ հեղափոխություն անելու»:

Նրա խոսքով, ինքը Շանթ Հարությունյանի հետ է եղել, երբ ոստիկան Գեղամ Խաչատրյանը քաշել է Շանթի ձեռքից. «Ոստիկանները պայթյունների դմփդմոցից էնքան էին վախեցել, որ չէին իմանում՝ ոնց արանքը ճղեն: Երկու հատ պայթուցիկ եմ պայթեցրել, դրանք նետել եմ ոստիկանների ոտքերի տակ, որ ուշադրությունը շեղեմ ընկերներիս ուղղությունից: Ընկերներիս էին խփում: եթե ուզենայի ոստիկանին վնասել, գլխին կխփեի, գոնե այրվածք կտայի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031