Լրահոս
Օրվա լրահոսը

Իսլամացած հայ. «Կատարված մկրտություններն անակնկալ էր մեր երկրին»

Օգոստոս 15,2014 16:53

«Երբ առաջին անգամ Հայաստան եկա, շա~տ-շա~տ-շա~տ տպավորված էի»,- այսօր` օգոստոսի 15-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց իսլամացած հայ Գաֆուր Թուրքայը (Օհաննես Օհանյան):

Ցեղասպանության ժամանակ նրա ընտանիքի բոլոր անդամներին կոտորել են, եւ միայն երեք երեխաներ են կարողացել փրկվել, նրանցից մեկը Սիրիա է փախել, որտեղից էլ եկել է Հայաստան: Իսկ մնացած երկու երեխաներն իսլամացվել են եւ շարունակել են իրենց կյանքն Արեւմտյան Հայաստանում:
Գաֆուր Թուրքայը երեք անգամ է եղել Հայաստանում, նրա վերջին` 3-րդ այցը Հայաստան տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի միջոցով:

Նա խոստովանեց, որ Դիարբեքիր քաղաքում 50 հոգանոց իսլամացած հայերի խումբը Հայաստան բերելու համար 1 տարի աշխատել է, այնուհետեւ իմացել է «Արի տուն» ծրագրի մասին եւ կապվել է սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանի հետ.

«Մենք իրեն բացատրեցինք, թե ինչո՞ւ մեր խումբը պետք է Հայաստան գա, սկզբում դժվարություններ առաջացան: Նրանք պատճառաբանեցին, որ «Արի տուն» ծրագիրը երեխաների համար է, եւ մենք մեծ ենք ծրագրին մասնակցելու համար: Ես կատակեցի` ուրեմն` մեզ` որպես երեխաներ ընդունեք: Այնուհետեւ ես խնդրեցի նախարարության աշխատակիցներից մեզ համար բացառություններ անել: Որոշ ժամանակ հետո նախարարությունը մեզ հասկացավ եւ հրավիրեց Հայաստան»:

Պարոն Թուրքայը խոստովանեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում իրենք հասկացան` ինչքա~ն իրավունքներ ունեն եւ տեսան, որ հայ ժողովուրդը միասին նույն նպատակներն է հետապնդում: Նա հայտարարեց, որ հետ գնալով Դիարբեքիր, անելու են ամեն ինչ, որպեսզի այդ միասնությունը չխաթարվի.

«Երբ այս խմբով Էջմիածին եկանք, մեր 2 ընկերները մկրտվեցին: Այդ մկրտությունն անելով՝ մենք ցանկանում էինք մեր երկրին անակնկալ մատուցել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031