Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազե-2014»-ում ամենաինտելեկտուալը նարնջագույն ճակատն է

Օգոստոս 19,2014 16:38

Օգոստոսի 19-ին «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքում որոշվեց ամենաինտելեկտուալ ճակատը. «Բրեյն ռինգ» մրցույթում, որն անցկացնում էր Գիտակների հայկական ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը, հաղթեց նարնջագույն ճակատը։

Photo-0001

Տեղի ունեցավ նաև նկարչության ներճակատային մրցույթը։ Մասնակիցներին տրված էր երկու ժամ՝ ավարտուն նկար ներկայացնելու համար։ Մրցույթի ժյուրիի նախագահ՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ամփոփելով մրցույթի արդյունքները, նկատեց, որ շատ դժվար է անգամ պրոֆեսիոնալ նկարչի համար տվյալ ժամանակում ավարտուն գործ ներկայացնել, մինչդեռ այդ խնդիրը երիտասարդ բազեականները հաջողությամբ կատարեցին, ընդ որում, կտավներում կրկնություն չկար. յուրաքանչյուր նկարում արտահայտված էր հեղինակի ներքին աշխարհը։ Ժյուրիի անդամները խոստովանեցին, որ մեծ դժվարությամբ են կատարել նկարների ընտրությունը և որոշել հաղթողներին։ Հետաքրքիր էր, որ նկարչական ձիրքով աչքի են ընկնում տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդները՝ ապագա լեզվաբանները, դիվանագետները, երաժիշտները։

«Բազե» հավաքի շրջանակներում այսօր շարունակվում են պարանի ձգման, հրաձգության, պարի մրցույթները, իսկ երեկոյան սպասվում են ռազմարվեստի դասընթացներ և ազգային պարերի ուսուցում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031