Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ լինելու է. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 04,2014 12:21 Share

Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը հայտարարել է, թե այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանին՝ Հայաստանի ներքին գործն է, բայց եթե դա դառնա Մաքսային միության արտաքին սահման, այնտեղ պետք է մաքսակետ լինի։

«ՉԻ» – Այսպիսով, սովորաբար Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող քաղաքագետը բաց տեքստով հայտարարում է, որ այո, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ լինելու է, ընդ որում՝ Հայաստանից Ղարաբաղ ապրանքների արտահանման եւ ներկրման մաքսային դրույքաչափերը ոչ թե Հայաստանն է որոշելու, այլ ՄՄ կառույցները։ Մեր ջերմ ողջույնները բոլոր այն հայ պաշտոնյաներին, ովքեր հույս ունեին, թե հնարավոր կլինի այս հարցը «ծիխարի» լուծել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել