Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ի՞նչ կփոխի «Քարֆուրը». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 09,2014 11:21

Անցած շաբաթ հրապարակեցինք տեղեկություն այն մասին, որ «Քարֆուր» եւ «Երեւան Սիթի» ցանցերի միջեւ ամիսներ տեւած բանակցությունները ավարտվել են, եւ կողմերը եկել են համաձայնության։ Ըստ այդ համաձայնությունների, ներկայում Երեւանում գործող բոլոր 12 «Երեւան Սիթի» սուպերմարկետների տարածքը շուտով կանցնի ֆրանսիական «Քարֆուրին»։

Չնայած տեղեկատվությունը լայնորեն քննարկվեց լրատվամիջոցներում եւ սոցցանցերում, սակայն ո՛չ «Երեւան Սիթիի» եւ ո՛չ էլ «Քարֆուրի» ներկայացուցիչները, չնայած նրանց հետ կապվելու բոլոր փորձերին, այդպես էլ պաշտոնապես չարձագանքեցին՝ ոչ հերքեցին, ո՛չ հաստատեցին, ո՛չ մեկնաբանեցին, ոչ էլ մանրամասնեցին։ Երեկ, սակայն, լրատվական մի քանի կայքեր տեղադրեցին կիսագովազդային մի հաղորդագրություն՝ առանց նշելու դրա աղբյուրը։ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, պահպանելով իր հիմնական սուպերմարկետների կորիզը, փակում է Կոմիտաս 1 հասցեում գտնվող սուպերմարկետը։ Ցանցը մոտ ապագայում իր հաճախորդներին կառաջարկի նոր ոճի արտադրական սուպերմարկետ։ Վերանայելով կազմակերպության ռազմավարությունը եւ հաշվի առնելով մանրածախ շուկայում սպասվելիք փոփոխությունները՝ ընկերությունը սրանով նպատակ է հետապնդում առողջացնել իր բիզնեսի զարգացման ընթացքը՝ կարեւորելով ե՛ւ գործընկերներին, ե՛ւ հաճախորդներին, ե՛ւ շուկայում զբաղեցրած իր դիրքը»,- ասված է հաղորդագրությունում, եւ ակնհայտ է, որ այն տարածել է հենց «Մոսկվիչկան»։ Հաղորդագրության «մեխը», իհարկե, հետեւյալ արտահայտությունն է. «հաշվի առնելով մանրածախ շուկայում սպասվելիք փոփոխությունները»։ Հասկանալի է, որ մանրածախ շուկայում միակ փոփոխությունը, որ սպասվում է, իհարկե, «Քարֆուրի» մուտքն է: Եւ այս հաղորդագրությունից պարզ է դառնում, որ մեր գործարարները արդեն պատրաստվում են այդ իրադարձությանը։

Իսկ իրադարձությունը, մեղմ ասած, նշանակալի է: «Քարֆուրի» այսպիսի մուտքը հայկական շուկա, առանց չափազանցնելու, արմատական փոփոխություններ է բերելու։ Ընդ որում, փոփոխությունները կլինեն եւ՛ դրական, ե՛ւ բացասական:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930