Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գնդակոծությունից վնասված գույքի չափերը փորձագետները կճշտեն

Սեպտեմբեր 09,2014 14:20

Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ ադրբեջանական գնդակոծությունից վնասված տների տանիքների, պատուհանների, դռների, այլ գույքի, այրված այգիների համար պետական բյուջեից փոխհատուցում ստանալու համար համայնքապետարանները հանձնաժողովներ են կազմել եւ ճշտել վնասների չափերը: Տեղական հանձնաժողովների կազմած եզրակացություններով՝ Մովսեսում վնասի չափը կազմում է 4 միլիոն 721 հազար դրամ,Չինարիում՝ 2 միլիոն 326 հազար դրամ, Չորաթանում՝ 330 , Դովեղում՝ 488 , Կոթիում՝ 450 , Բաղանիսում՝ 134 հազար դրամ եւ այլն:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից տեղեկացանք, որ փոխհատուցում տալու համար ՀՀ արդարադատության նախարարության փորձագետները լինելու են սահմանամերձ գյուղերում եւ գնահատեն վնասված գույքի իրական արժեքը: Մարզպետին հարցրինք՝ գնդակոծությունից վնասներ կրած սահմանամերձ 13 գյուղի համար պետբյուջեից Տավուշի մարզին հատկացված 20 միլիոն դրամը բավարա՞ր կլինի: Նա ասաց, որ անհրաժեշտության դեպքում պետբյուջեից այդ նպատակով հավելյալ հատկացում կարվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930