Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաշխատող. «Թո՛ղ արեւային էներգիան սկսի աշխատել, թո՛ղ լինի 40 դրամ»

Սեպտեմբեր 12,2014 18:22

«Ես համարում եմ, որ արեւային էլէկտրակայանի ստեղծումը շատ իրական է»,- այսօր` սեպտեմբերի 12-ին, «Նոյյան տապանի» մամուլի սրահում «Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ընկերությունների միության» անդրանիկ հանդիպման ընթացքում հայտարարեց  «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը:

Հանդիպմանը մասնակցում էին խնդրով հետաքրքրված եւ շահագրգիռ կազմակերպությունները:

Նա նշեց, որ հաշվարկներ են անցկացրել, եւ այդ ոչ պաշտոնական հաշվարկներից մեկով պարզ է դարձել, որ 100 կիլովատանոց էլեկտրակայան ունենալու համար պետք է 250- 300 հազար դոլարի ներդրում կատարել, եւ էլեկտրակայանը կարող է ծախսերը փակել միայն 10 տարի հետո. «Բայց դա շատ ֆանտաստիկ բան է, Հայաստանում ոչ մեկ 10 տարով գումար չի ներդնի, նպատակն այն է, որ մենք կարողանանք այդ ինքնարժեքը գցել»:

Նա հավելեց, որ  արեւային էներգետիկայի ֆիքսված սակագին գոյություն չունի, իսկ եթե ցանկություն կա արեւային էներգետիկա զարգացնել, ապա պարտադիր է ունենալ ֆիքսված սակագին.

«Կարծիքներն իրարամերժ են, համենայն դեպս, ես մինչեւ այսօր չեմ կարողացել  գտնել: Լավ կլինի, որ մենք որոշենք, վերջապես հասկանանք, արեւային էներգիան Հայաստանում»:

Գիտաշխատող Վարդան Մելիքյանը նշեց, որ արեւային էներգիայի մուտքն արագ է տեղի ունենալու, քանի որ դեռ 15 տարի առաջ Չինաստանում դեռ արեւային ջրատաքացուցիչների մասին չէր խոսվում, իսկ այժմ այն արտադրում է 4 անգամ շատ ջրատաքացուցիչներով էներգիա է արտադրում, քան Ռուսաստանի բոլոր ատոմակայանները միասին վերցված. «Իսկ հիմա Հայաստանում կարեւոր չէ, թե սակագինը ի՞նչ կլինի, ամենավատը թող լինի 40 դրամ, թո’ղ արեւային էներգիան սկսի աշխատել, թո’ղ լինի 40 դրամ, իսկ դրա մուտքը շատ պարզ է, մենք նոր բան չպետք է հորինենք»:

Նրա խոսքերով` Հայաստանը արեւային օրերի խնդիր չկա` 360 օրերից 300-ն արեւային են: Վարդան Մելիքյանն նշեց, որ Գերմանիայում արեւային օրերը համեմատաբար քիչ են, բայց Հայաստանը չի օգտվում այդ օրերից:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930