Լրահոս
Օրվա լրահոսը

Երթուղայինում դրամապանակ գողացողին հայտնաբերեցին տանը

Սեպտեմբեր 15,2014 12:50 Share

Ոստիկանության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Ծաղկանուշ Ս.-ի պայուսակից դրամապանակը՝ կանխիկ գումարով, գողանալու մասին:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Գալշոյան փողոցի 12 շենքի մի բնակարանից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:

Պարզվել է, որ նա է թիվ 31 երթուղու միկրոավտոբուսի սրահում կատարել գողությունը:

Կատարվում է քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել