Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլու․ «Տարբերություն չենք տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև». Azatutyun.am

Սեպտեմբեր 19,2014 17:42 Share

Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին և ամենայն աջակցություն կցուցաբերի «մինչև օկուպացված տարածքների լիակատար ազատագրումը, ինչպես նաև դրանից հետո», այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Ինչպես հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական TRT Haber հեռուստաալիքը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Դավութօղլուն վստահեցրել է, թե երկու երկրները համատեղ աշխատելու են հանուն «տարածաշրջանը խաղաղության տարածաշրջանի վերածելու»:

Նա ասել է, որ Թուրքիան «կարձագանքի Ադրբեջանի նկատմամբ ցանկացած անարդարության»:

«Մենք տարբերություն չենք տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ծառայել Ադրբեջանին՝ նշանակում է ծառայել Թուրքիային, և հակառակը», – հայտարարել է Դավութօղլուն:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել