«Մենք ասել ենք, որ ժողովրդին մենակ չենք թողնի։ Եթե քառյակը, կամ եռյակը պիտի աշխատի հանուն ժողովրդի, ապա ազատամարտիկը եւ ժողովուրդը մեկ են։ Մենք կգանք եւ մեր ժողովրդի իրավունքները կպաշտպանենք»,-Aravot.am-ի հարցին՝ կհամագործակցե՞ն ազատամարտիկները քառյակի հետ եւ կմիանան եռյակի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, ասաց Ազատամարտիկների դաշինքի նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս, լրագրող Սուրեն Սարգսյանը, այսօր «Եռաբլուր» համալիրում Հատուկ Գնդի 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։
Նա նաեւ հիշեց Վլադիմիր Գասպարյանի՝ թեժ աշնան ընթացքում «սառը ցնցուղ» խոստանալու հայտարարությունը. «Վովա Գասպարյանը ապօրինություններից է խոսում, սակայն առաջին ապօրինին հենց Վովա Գասպարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Մենք՝ ազատամարտիկներս, ամենաօրինականն են, քանի որ մենք ենք հիմնադրել այս երկիրը մեր տղերքի արյամբ։ Մենք ինչ անենք, դա կլինի օրենքը բոլորի համար»։
Նա անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ՀՅԴ-ի չմասնակցելու փաստը. «Այն կուսակցությունը, որը Սերժ Սարգսյանի հետ կգնա սահմանադրական բարեփոխումների, ազգի դավաճան է։ Ազգի դավաճանություն է Սերժ Սարգսյանի հետ անգամ մատաղ ուտելը, ուր մնաց սահմանադրական բարեփոխումների գնալը»։

Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































Դաշնակները սովոր են հայի թիկունքում գործարքներ անել ու դա անվանել «փրկություն»:
Գենետիկ դավաճանությունը մուտացիայի չի ենթարկվում:Գենն է մեղքակիր և ոչ դավաճանը:Դարը ոչինչ չի փոխի, տեսակ կա, որ չի փոխվի: