Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան են ներկրվել 1400 նոր աղբամաններ

Հոկտեմբեր 08,2014 14:21 Share

Երևան են ներկրվել թվով 1400 նոր աղբամաններ, որոնք ըստ անհրաժեշտության բաժանվել են մայրաքաղաքի վարչական շրջաններին`գլխավոր ու երկրորդական փողոցների մայթերին, ինչպես նաև այգի-պուրակներում ու բակային տարածքներում տեղադրելու համար: Դրանցից 1300-ն ունեն 60 լիտր տարողություն, 100-ը`240 լիտր: Աղբամանների տեղադրման աշխատանքներն ընթանում են սեպտեմբերի կեսերից: Նոր աղբամանների մի մասը փոխարինում են նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված աղբամաններին, իսկ մյուս մասը տեղ է գտնում այն հատվածներում, որտեղ կա դրա կարիքը ու նախկինում տեղադրված չի եղել:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել