Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԵՄ դեսպան. «ԵՄ-ն Հայաստանում չի փոխել իր քաղաքականությունն ու կեցվածքը»

Հոկտեմբեր 10,2014 17:07 Share

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այսօր ԵՄ կենտրոնում հանձնեց «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի մասնակիցների հավաստագրերը:

«ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հիմնվել է ազդեցիկ և բանիմաց շրջանավարտների ցանց ստեղծելու նպատակով: Ակումբի գործունեության շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ ու օգտակար ցանցային միջոցառումներ ավագ պաշտոնյաների և հայաստանյան հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ վստահելի տեղեկատվության տարածումն է:

Այսօր հավաստագրեր ստացան ՀՀ կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, առաջատար լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, գործարար և կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:
ԵՄ կենտրոնից թիմի ղեկավար, հաղորդակցության գլխավոր փորձագետ Էհթել Հալլիստեն հայտարարեց, թե դեսպանին այստեղ վերջին անգամ են հանդիպում, քանի որ կենտրոնը դադարեցնելու է գործունեությունը: ԵՄ դեսպանը շարունակեց. «Հիանալի նախաձեռնություն էր, և ուրախ եմ, որ կենտրոնի նախաձեռնությունների շրջանակներում կարողացան բոլոր ծրագրերը միմյանց կապող ծրագիր առաջարկել: Սա մի հարթակ է, որը բոլորիս կապեց և ավելի լավ իրազեկություն ապահովեց, թե ինչ է անում ԵՄ-ն Հայաստանում»:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստանի հարաբերություններին և այն շահարկումներին, որոնք վերաբերում են այդ հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրներին, դեսպանն ասաց. «ԵՄ-ն իր քաղաքականությունը և կեցվածքը ՀՀ-ի նկատմամբ չի փոխել, և նրանք, ովքեր տարածում են այսպիսի ապատեղեկատվություն, կամ վատ են տեղեկացված, կամ էլ ունեն նենգ մտադրություններ»:

Հավաստագրերի հանձնումից հետո դեսպանը խոսեց ԵՄ-Հայաստան հետագա հարաբերությունների և ֆինանսավորման մասին, սակայն «առանց ձայնագրության» ձևաչափով՝ և ոչ լուսաբանման համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031